Ատլանտայից Նյու Յորք ուղեւորվող ավտոբուսի ուղեւորները, մեկնելուց 15 րոպե անց մտածել են, որ իսկական սարսափ ֆիլմի մասնակից են դարձել. Ավտոբուսում բոլոր կողմերից նրանց վրա են սկսել բարձրանալ խավարասերներ:
Շուտով միջատները լցվել են ավտոբուսի բոլոր տեղերը՝ պատուհաններին, նստարաններին, ուղեւորների հագուստի եւ գլխարկների վրա:
Ավտոբուսի ուղեւորներից մեկը՝ Դոն Ալեքսանդր անունով, հայտնել է, որ դա խավարասերների իսկական արշավանք էր:
Վարորդն շտապել է դուրս բերել ավտոբուսի 48 ուղեւորներին եւ որոշ ժամանակ անց նրանց նոր տրանսպորտ է տրամադրվել: Բացի այդ, ընկերությունը ներողությունը է խնդրել անհարմարությունների համար, ինչպես նաեւ խոստացել է պարզել, թե ինչն է խավարասերների արշավանքի պատճառը, հաղորդում է НТВ-ն՝ վկայակոչելով CNN-ը:




























