Շիրակի մարզում 49-ամյա Անահիտ Իսրայելյանը ծեծել է ամուսնուն: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 49-ամյա Անահիտ Իսրայելյանն իր տանը, վիճաբանության եւ կռվի մեջ է մտել ամուսնու՝ Ա. Իսրայելյանի հետ: Նա մարմնական վնասվածք հասցնելու դիտավորությամբ ձեռքերով, ոտքերով հարվածել է Ա.Իսրայելյանի կողի հատվածին, պատճառել առողջությանը միջին ծանրության վնաս:

Քրեական գործ է հարուցվել 113 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է բնակավայրից չհեռանալու ստորագրությունը: Գործը դատարան է ստացվել մարտի 15-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: