ԱՄՆ-ում 23 տարվա վաղեմության գողություն է բացահայտվել. ՀԴԲ-ից հայտնել են, որ հայտնաբերվել են 1990թ. Բոստոնի Իզաբելա Ստյուարտ Գարդների թանգարանից 500 միլիոն դոլար արժողությամբ կտավների գողության կասկածյալները: 

Կասկածյալները Նոր Անգլիայում եւ միջինատլանտյան նահանգներում գործող կազմակերպված հանցախմբի անդամներ են: Նրանց անունները չեն հրապարակվում: Գողացված 13 կտավների մասին տեղեկության համար նշանակվել է  5 միլիոն դոլար պարգեւավճար, հայտնում է  «Ամերիկայի ձայնը։ Դրանց թվում են Ռեմբրանդտի, Վերմեերի, Դեգայի եւ Մանեի կտավները,»:

Ոստիկանական  համազգեստ հագած երկու գողեր մտել էին թանգարան եւ կապկպել  պահակներին: Նրանք այնտեղ  մնացել էին 80 րոպե, անցել սրահից սրահ եւ մանրազնին ընտրել այն կտավները, որոնցից ոչ մեկը միացված չի եղել ազդանշանային համակարգին: Ըստ ՀԴԲ-ի` 10 տարի առաջ կտավները վաճառքի են հանվել:  Չի բացավում, որ այժմ կտավները գտնվում են դրանց գողացված լինելու մասին բնավ չկասկածող մարդկանց մոտ, vesti FM-ը: