Կահիրեում երկու ընտանիքների վեճը փողոցային դաժան մարտերի պատճառ է դարձել: Խտաբնակ Շոբրա թաղամասում դրա հետեւանքով մի քանի մարդ է զոհվել:

Երկու դեռահասներ ֆուտբոլ խաղալիս վիճել են, օգնության են հասել ավագ հարազատները, որոնք զինված են եղել: Պարզաբանումների ընթացքում պատմության մասնակիցներից մեկին դանակահարել են:

Զոհի հարազատները թաղամասում իսկական կոտորած են կազմակերպել: Ջարդուփշուր են արվել տասնյակ ավտոմեքենաներ: Վրեժ տենչող հարազատներն անկանոն կրակ են բացել օդում: Ոստիկանությունը դեպքի վայր հասել է բավական ուշացումով, հայտնում է vesti.ru-ն: