Ֆրանսիական ոստիկանությունը կարծում է, որ «դատավարությունների արքա» Օլիվյե Մեցներին կարող էին սպանել: Ինքնասպանության նախնական վարկածը կասկածի տակ են դնում նոր փաստերը:

Այդպես էլ չի հաղորդվում, թե որտեղ է գտնվել փաստաբանի դին. Տեղի բնակիչները պնդում են, որ այն ջրում են գտել՝ Բրետանի հարավում գտնվող Մեցներին պատկանող Բոեդիկ կղզու մոտակայքում:

Ասում են՝ Մեցները նոր ծրագրեր ուներ, ցանկանում էր ափից հեռու սեփականություն գնել: Բոեդիկը եւ 900քմ բնակմակերեսը փաստաբանը աճուրդի էր հանել: Փոքր կղզյակը Մեցներն ինքն իրեն նվիրաբերել էր ծննդյան 60-ամյակի առթիվ՝ երեք տարի առաջ: Հնարավոր է, որ մարդկանցից հեռու բնակվելու համար նա 10 մլն եվրո ծախսած լիներ: Ամենաազդիցիկ փաստաբանի ունեցվածքի մասին տվյալներ չեն հրապարակում: Հայտնի է միայն, որ Մեցներն ամսական մոտ 300 հազար եվրո էր վաստակում, գրում է  vesti.ru-ն:

Հենց նա էր ներկայացնում բանկային նախկին թրեյդերի շահերը, որը Societe Generale-ին 5 մլրդ եվրո վնաս հասցնելու մեջ էր մեղադրվում: Ժերոմ Քերվյեին 35-ի փոխարեն 7 տարվա ազատազրկման դատապարտեցին: Մեցները պաշտպանել է պանամացի բռնապետ Մանուել Նորյեգուին, Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ Վիլպենին, ներկայացրել է նաեւ Ռոման Աբրամովիչի շահերը, երբ քննությունը հարցեր ուներ Լազուր ափին նրա ամրոցի առնչությամբ:

Ֆրանսիացի ամենահարուստ փաստաբանը ոչ մի գործ տանուլ չէր տվել: Քննիչները որպես մահվան պատճառ դիտարկում են նաեւ սպանությունը: Մեցների դիակի կողքին գտնված մակույկը ոստիկաններն արդեն զննել են: