Սենդի Հուք տարրական դպրոցում աշակերտներին գնդակահարած դեռահաս Ադամ Լանզան երկար տարիներ հետաքրքրվել է  զանգվածային սպանություններով եւ կազմել նմանատիպ հանցագործությունների երկումետրանոց ցանկ:

Ինչպես հաղորդում Daily News-ը, միջադեպից երեք ամիս անց ոստիկանները Լանզայի իրերի մեջ հայտնաբերել են նրա կողմից կազմված աղյուսակը, որն ունեցել է 2,2 մետր երկարություն եւ 1,2 մետր լայնություն: Այն նվիրված է եղել նախկինում կատարված զանգվածային սպանություններին եւ ներառել է մարդասպանների անունները, զոհերի թիվը եւ օգտագործված զենքերը: «Դա դոկտորական թեզ էր հիշեցնում, քանի որ կատարված ուսումնասիրության որակն իսկապես բարձր էր»,-պարբերականին հայտնել է ոստիկանության աշխատակիցը, ով ցանկացել է անանուն մնալ:

Հիշեցնենք, որ 2012-ի դեկտեմբերի  Նյութաուն քաղաքի դպրոցում Լանզայի գործողություններին զոհ է գնացել 20 երեխա եւ 6 մեծահասակ: Բացի այդ, հրաձգություն սկսելուց առաջ Լանզան գնդակահարել էր սեփական մորը: