Մալայզիայում կանխվել է 14 մլն մալայզիական ռինգիտի (մոտ 4,47 մլն դոլար) թմրամիջոցներ երկիր մտցնելու փորձը: 73 կմ քաշով մետամֆետամինի խմբաքանակը թաքցրած են եղել Հնդկաստանից ներկրվող թարմ վարդերի տուփերում:
Սկզբում մաքսատան աշխատակիցների ուշադրությունը գրավել է անհրաժեշտ թույլտվությունների բացակայությունը եւ նրանք հետեւել են բեռնատարին:
Ինչպես հաղորդում են «Ռոսբալտը», ձերբակալվել է Հնդկաստանի երկու քաղաքացի, նրանք հնարավոր է մահապատժի ենթարկվեն, քանի որ այդպիսին են մալայզիական օրենքները: Ըստ այդմ, ցանկացած անձ, ում մոտ կհայտնաբերվի ավելի քան 15 գրամ հերոին, ավելի քան 200 գրամ մարիխուանա կամ համապատասխան քանակի այլ թմրամիջոցներ, համարվում են թմրավաճառներ:




























