Չինաստանի արեւելքում աղետի է ենթարկվել բեռնատար նավը, զոհվել է առնվազն 11 մարդ:
Ինչպես հաղորդում է «Սինհուա» գործակալությունը, Տյանցզին նավահանգստից դեպի Տայչժոու ուղեւորվող կոնեյներատարը խորտակվել է մարտի 18-ին, Լունկոու (Չժեցզյան նահանգ) նավահանգստից 40 կմ հեռավորության վրա:
Ընդհանուր առմամբ, նավի վրա եղել է 14 մարդ, որոնցից կենդանի են գտել միայն մեկին, երկուսի ճակատագիրը դեռեւս անհայտ է:
Աղետի պատճառը եղել են վատ եղանակային պայմանները, ուժեղ քամին եւ բարձր ալիքները, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:




























