Վանկուվերում՝ Օլիմպիադայի բացումից ժամ առաջ զոհված վրացի սահնակորդ Նոդար Կումարիտաշվիլիի մարմինը տեղափոխվել է Վրաստան:
Սահնակորդի դին Թբիլիսիի օդանավակայանում դիմավորել են մտերիմները, ընկերները եւ Կումարիտաշվիլիի գործընկերները՝ մի քանի հարյուր հոգի:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, մարզիկները Վրաստանի դրոշներով պատվո հերթափոխ են կազմել օդանավակայանում:
Օդանավակայանից մարզիկի դին հասցվել է Բակուրիանի, որտեղ շաբաթ կայանալու է նրա հուղարկավորությունը:
Դին Վանկուվերից Թբիլիսի են հասցրել Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գիա Նացվիլիշվիլին, մարզիչ Ֆելիքս Կումարիտաշվիլին եւ սահնակորդ Լեւան Գուրեշիձեն:
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին մարզման ժամանակ 21-ամյա վրացի մարզիկը կորցրել է սահնակի կառավարումը, 145 կմ/ժամ արագությամբ դուրս թռել մայրուղուց եւ դիպել սյանը: Հետաքննության տվյալներով, վրացի մարզիկը զոհվել է իր սխալի հետեւանքով առաջացած դժբախտի դեպքի արդյունքում:




























