Կենտրոնական Ֆլորիդայի համալսարանում մարտի 18-ին ինքնասպան էր եղել 30-ամյա ուսանող Ջեյմս Օլիվեր Սիվակումարանը: Ոստիկանությունը կասկածում է, որ նա զանգվածային սպանդ էր նախապատրաստում: Մահացածի սենյակում գտել էին զանգվածային սպանության մասին նրա գրառումները, ատրճանակ, կիսաավտոմատ հրացան, փամփուշտներ եւ չորս ինքնաշեն ռումբ:
Reuters-ը գրում է, որ մարտի 18-ի ցերեկը Սիվակումարանը հանրակացարանում միացրել էր հրդեհի ազդանշանը, որից հետո գնացել էր սենյակ զենքի հետեւից: Այնտեղ հանդիպել էր իր հարեւանին եւ զենքն ուղղել նրա վրա: Սակայն ուսանողը հասցրել էր փախչել լոգարան, փակել դուռը եւ զանգահարել 911:
Մի քանի րոպե անց սենյակ էին մտել հանրակացարանի զինված պահակները: Նրանք լոգարանից ազատել էին հարեւանին, իսկ Սիվակումարանին մահացած էին գտել՝ գլխի հրազենային վնասվածքով: Հանրակացարանից տարհանել էին 500 մարդու: Ռումբերը վնասազերծելուց հետո ուսանողները վերադարձել են իրենց սենյակները, գրում է lenta.ru-ն:
Կենտրոնական Ֆլորիդայի համալսարանը ԱՄՆ-ի խոշորագույն համալսարաններից է: Այնտեղ սովորում է 60 հազար ուսանող:




























