«Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորման գրոհայինները գնդակահարել են Ֆրանսիայի քաղաքացուն, ում պատանդ էին վերցրել 2011 թվականին՝ Մալիում: Այս մասին հաղորդում է մավրիտանական ANI գործակալությունը՝ վկայակոչելով «Ալ-Կաիդայի» Աֆրիկայի հյուսիս-արեւմուտքում գործող թեւի գրոհայիններից մեկին:

ANI-ի տվյալներով՝ Ֆիլիպ Վերդոնին գնդակահարել են մարտի 10-ին՝ ի պատասխան ֆրանսիական զորքերի Մալի մտցնելու:

Վերդոնին եւ եւս մեկ ֆրանսիացու առեւանգել էին Մալիի հյուսիսում, 2011-ի նոյեմբերին: Ֆրանսիայի ԱԳՆ-ն դեռեւս չի մեկնաբանում իր քաղաքացուն գնդակահարելու մասին տեղեկությունը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Հիշեցնենք, որ ֆրանսիացի զինվորականները (4 հազար մարդ) հունվարի 11-ից Մալիում իսլամիստ գրոհայինների դեմ գործողություններ են իրականացնում: