Երեւանում մեկնարկում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» նոր ծրագիրը:
«Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի տնօրեն Վիրժինի Արտոյի խոսքով՝ ծրագրի նպատակն է հզորացնել կառավարման ոլորտում Հայաստանի կարողությունները` կիզակետում պահելով վերաինտեգրմանն ուղղված գործողությունները: «Մենք կաշխատենք իրավասու մարմինների եւ քաղաքացիական հասարակության հետ` հզորացնելու նրանց կարողությունները` հայրենիք հայերի արժանապատիվ կայուն վերադարձին եւ վերաինտեգրմանն ակտիվ աջակցելու համար», ասել է տիկին Արտոն ու հավելել. «Մենք նաեւ կհասցեագրենք անկանոն միգրացիայի մարտահրավերները` խրախուսելով ապահով եւ օրինական միգրացիան, ինչպես նաեւ ամրապնդելով միգրացիայի դրական ազդեցությունը Հայաստանի սոցիալական զարգացման վրա»:
«Միգրացիայի կառավարման ոլորտում Հայաստանի կարողությունների հզորացում` կիզակետում պահելով վերադարձին եւ վերաինտեգրմանն ուղղված գործողությունները` ԵՄ-Հայաստան շարժունակության շուրջ գործընկերության շրջանակներում» ծրագիրն իրականացվում է Ներգաղթի եւ ինտեգրման ֆրանսիական գրասենյակի (OFII) կողմից` Բելգիայի, Բուլղարիայի, Չեխիայի Հանրապետության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Լեհաստանի եւ Ռումինիայի կազմակերպությունների ու փորձագետների մասնակցությամբ: Ծրագրի բյուջեն կազմում է 3 մլն եվրո, իրականացման ժամկետը` 3 տարի:




























