Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը` Վրաստանի մշակույթի eu հուշարձանների պահպանության նախարար Գուրամ Օդիշարիայի հրավերով, մարտի 20-ին մեկնել է Վրաստան` քննարկելու հայ-վրացական մշակութային համագործակցության հետագա զարգացման ուղղությունները:

Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել երկու երկրների տարածքում գտնվող պատմամշակութային ժառանգության պահպանության խնդիրները, կհստակեցվեն 2013 թ. երկկողմ համագործակցության ծրագրերը, կքննարկվի վրաց մտավորականների և մշակույթի գործիչների մասնակցության հնարավորությունը «Գյումրին` 2013 թվականի Համագործակցության մշակութային մայրաքաղաք» լայնածավալ ծրագրին, ինչպես նաև` «Արամ Խաչատրյանի 110-ամյակ» ծրագրի շրջանակներում համատեղ միջոցառումների իրականացման հետ կապված խնդիրները: