Չելյաբինսկում հայտնի անասնաբույժ եւ կենդանիների պաշտպան Կարեն Դալլաքյանը մի կնոջ մոտից վերցրել է ազնվական կատվին, որը հազիվ է մահից փրկվել դաժան վերաբերմունքի պատճառով:
Goodnewsanimal.ru-ն հայտնում է, որ կատվի պատռված շուրթի վիրահատությունը հաջող է անցել, իսկ ընդամենը երեք ամիս առաջ ցեղական կատուն կարող էր սատկել արյունահոսությունից: Կատվին գնել էր մի կին, որը դաժան վերաբերմունք էր դրսեւորել` պատժելով կատվին: Հարեւանը, տեսնելով այդ տեսրանը, խլել է կատվին եւ տարել Դալլաքյանի կլինիկա, որտեղ նրան փրկել են:
Տիրուհին պահանջել է ետ վերադարձնել իր կատվին, սակայն Դալլաքյանը կտրականապես հրաժարվել է: «Ցավոք, այժմ տարածված է, մարդիկ կենդանի են գնում, ապա սկսում մտածել, թե ինչ անեն նրա հետ»,- նշել է Դալլաքյանը: Վերջինս սպառնացել է ոստիկանություն հրավիրել, եթե կինը պնդի: Տիկինը բառացիորեն փախել է կլինիկայից:
Այժմ կատուն ուրիշ տանն է, որտեղ նրան պահում են ֆանտաստիկ լավ պայմաններում:




























