Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը որոշել է կրճատել իր աշխատավարձի չափը քառորդ մասով: Այդ մասին մարտի 28-ին հայտարարել է նրա օգնական Կոնստանտինոս Պետրիդեսը: Բացի այդ, եւ պետության ղեկավարը, եւ նախարարները մտադիր են հրաժարվել իրենց հասանելիք 13-րդ աշխատավարձից:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», Այսօր Անաստասիադիսը կդիմի բնակչությանը` երախտագիտության խոսքերով երկրի բանկերից միջոցների պատասխանատու հանման համար: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել քաղաքացիներին ողջամտության համար, որ նրանք այսօր ցուցաբերել են` գալով բանկեր»,- գրել է նա իր միկրոբլոգում:



























