«Բոմա Ինպասա» իսպանական ընկերության հայաստանյան մասնաճյուղը ՀՀ կառավարությունից ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման լիցենզիա ստացավ՝ մեկ տարի ժամկետով:
Նշենք, որ «Բոմա Ինպասա» ընկերությունն իրականացնում է Հյուսիս-Հարավ տարածաշրջանային նշանակության ճանապարհի շինարարությունը: Ներմուծված սարքերն օգտագործվելու են ճանապարհի կառուցման ժամանակ՝ հողի (գրունտի) խտությունը, խոնավությունը չափելու համար՝ որակի ապահովման նպատակով:




























