Facebook սոցցանցը ջնջել է այն նյութերը, որոնց պատճառով ցանցը կարող էր արգելափակվել Ռուսաստանում: Այդ մասին հայտնել են «Ռոսկոմնադզոր»-ից, որը պատասխանատու է արգելված տեղեկություն պարունակող նյութերը կայքերում տեղադրելու համար:
Facebook-ի էջերից մեկում հայտնաբերվել էին տեղեկություններ, որնք ըստ ռուսական փորձագետների, ինքնասպանություն գործելու կոչ են պարունակում: Նախօրեին «Ռոսկոմնադզոր»-ը սոցցանցի ղեկավարությանը դիմում էր ուղարկել` պահանջելով ջնջել այդ նյութերը: Դրական արձագանքը հետեւել էր անմիջապես: Եթե դա տեղի չունենար, ըստ օրենքի` համացանցային ռեսուրսը երեք օրվա ընթացքում կարգելափակվեր, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ռուսաստանում արգելված կայքերի գրանցումը գործում է անցյալ տարվա նոյեմբերի 1-ից: Դրանում հայտնվում են այն կայքերը, որոնցում պարունակվում են մանկական պոռնկագրության, թմրանյութերի եւ ինքնասպանության կոչերի վերաբերյալ նյութեր:




























