Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն այշխատանքային այց է կատարելու Բելառուս։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Sabah-ը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ի կայքին, Ահմեդ Դավութօղլուի՝ Բելառուս կատարելիք աշխատանքային այցի ժամանակ ստորագրվելու է նաեւ երկուր երկրների միջեւ մուտքի վիզաները փոխադարձաբար հանելու համաձայնագիր։

Նշվում է, որ այցի ժամանակ երկու երկրների արտգործնախարարների օրակարգում է լինելու երկկողմ հարաբերությունների խորացման հետ կապված հարցերը։