ԱՄՆ պաշտպանության նոր նախարար Չաք Հագելը կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ  թուրքական Hurriyet-ի հարցերին ի պատասխան հայտնել է, թե հիացած է Աթաթուրքով եւ թուրքերով։

ԱՄՆ պաշտպանության նոր նախարար Չաք Հագելը, անդրադառնալով Թուրքիայի հետ կապված հարցին, պատասխանել է. «Հիացած եմ Աթաթուրքով, թուրքերով եւ թուրքական կառավարությունով։ Երկար տարիներ ոչ միայն Թուրքիայում, այլ նաեւ ԱՄՆ-ում իմ արած տարբեր ելույթներում էլ խոսել եմ Աթաթուրքի մասին։ Աթաթուրքն շատ կարեւոր բան է արել՝  թողնելով շատ կարեւոր ժառանգություն։ Մենք երբեմն Արեւմուտքում Աթաթուրքի արածն ըստ արժանավույն չենք գնահատում»,-ասել է Չաք Հագելը՝ շնորհակալություն հայտնելով հարցի համար։