Բոսնիա եւ Հերցեգովինայի դատարանը «Գրբավիցի հրեշին` Վեսելին Վլախովիչին, ով մեղադրվում է ռազմական հանցագործություններում` 1992-95 թվականների Բոսնիական պատերազմի ժամանակ, դատապարտվել է 45 տարվա ազատազրկման: Դա առավելագույն պատիժն է, որ գոյություն ունի Բոսնիա եւ Հերցեգովինայում:
Վլախովիչին մեղավոր են ճանաչել ռազմականացված «Սպիտակ հրեշտակներ» խմբավորմանը մասնակցելու եջ, որը վերահսկել է Սարաեւոյի մի քանի շրջաններ բալկանյան հակամարտության ժամանակ: Նրան մեղադրել են էթնիկ եւ կրոնական հողի վրա կատարված հանցագործությունների համար:
Ընդհանուր առմամբ, 30 մարդու մահվան մեջ մեղադրվող «Գրբավիցի հրեշը» մի մասին ծեծելով է սպանել, մյուսները` գլխատվել են: Նաեւ դատարանում ապացուցվել է նրա մեղքը ոչ սերբ բնակչության առեւանգումների, ֆիզիկական եւ հոգեբանական բռնության մեջ:
Օրինակ, ընտանիքիներից մեկին Վլախովիչը ստիպել է անցնել ականապատ դաշտով: «Սպիտակ հրեշտակները» նաեւ զբաղվել են ավազակությամբ եւ շորթումներով: Վլախովիչը ձերբակալվել էր 2010թ. մարտին Իսպանիայում եւ հանձնվել Բոսնիա եւ Հերցեգովինային:




























