Տանզանիայի Դար էս-Սալամ քաղաքի գործարար թաղամասում 14 հարկանի շենքի փլուզման հետեւանքով առնվազն 15 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ դեռեւս գտնվում են փլատակների տակ:
Ներկայումս դեպքի վայրում աշխատում են փրկարարների բրիգադները, սակայն դեռեւս փլատակների տակից կենդանի մարդկանց չի հաջողվել հանել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Այլ մանրամասներ դեռեւս չեն հաղորդվում: Որոշ տվյալներով՝ փլուզման պահին շինհրապարակում մոտ 60 մարդ է եղել:
Հիշեցնենք, որ ավելի հաղ հաղորդվել էր երկու զոհի եւ 45 վիրավորի մասին: Նրանք հիմնականում մոտակայքում գտնվող մահմեդական հոգեւոր դպրոցի սաներ են, շինարարներ եւ կողքի շենքերի բնակիչներ:




























