Հյուսիսային Կորեայի  առանորդ Կիմ Չեն Ընն ընտրել է համակարգչի ակնհայտորեն «ոչ պոլիտկոռեկտ» մոդել, նրա սեղանին դրված iMac համակարգիչը բացել է լրագրողների չար լեզուները, գրում է NK News-ը:

Վարկաբեկող լուսանկարները հրապարակել է ոչինչ չկասկածող Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը` որպես հոդվածի պատկերազարդումներ: Հոդվածում նշվում էր, թե Ընը հրահանգել է հրթիռներն ուղղել ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի ուղղությամբ: Նկարներում երեւում է, թե ինչպես է Կիմ Չեն Ընը գլխավոր շտաբի ղեկավարների հետ քննարկում թշնամիների դեմ հարձակումների պլանը, որոնք այժմ զորավարժություններ են անցկացնում: Այդ մասին վկայում են պատերից կախված քարտեզները` հարվածների ուղեծրերով եւ սպառնալից գրառումներով:

Լուսանկարներից մեկում երեւում է ոչ պակաս խոսուն օբյեկտ, 21,5 դյույմանոց էկրանով iMac-ը, որ դրված է Կիմ Չեն Ընի սեղանին: »Դա վկայում է Կիմերի` Apple-ի տեխնիկայի նկատմամբ սիրո մասին»,- հեգնում է NK News-ը: Հյուսիսկորեական գործակալությունը արագ հեռացրել է լուսանկարը:

Նշենք, որ Կիմ Չենի Ընի սերը տեխնիկայի նկատմամբ հայտնի փաստ է: Ավելի վաղ հարավկորեական ծառայությունները փորձում էին պարզել նրա հեռախոսի մոդելը, որը, պարզվում է, Թայվանում արտադրված HTC ընկերության արտադրանք է: