Ռիգայի ծովածոցում սառցաբեկորների վրա մնացած բոլոր մարդիկ փրկվել են, բոլորին տարհանել են: Այս մասին հաղորդել են Լատվիայի պետական հրշեջ-փրկարար ծառայությունից:
«Երկու սառցաբեկորների վրայից տարհանել են 219 մարդու, բոլորը փրկված են, տարհանումն ավարտվել է»,-ասել է ծառայությունում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Հիշեցնենք, որ փրկարար ծառայության նախնական տեղեկություններով՝ երկու սառցաբեկորների վրա էր մնացել մոտ 500 մարդ, հիմնականում ձկնորսներ:
Սառցաբեկորները պոկվել են իրարց մի քանի րոպեի տարբերությամբ: Իրավիճակը բարդացնում էր ափից փչող ուժեղ քամին, որը սառցաբեկորները հեռացրել է Ռիգայի ծովածոցի խորքերը: Մարդկանց փրկելու գործին մասնակցել են երկրի զինված ուժերն ու սահմանապահները:




























