ԱՄՆ-ում հարսանիք են արել թաղման ժամանակ, այդկերպ հարգանքի տուրք են մատուցել հանգուցյալին: Ռեջի Ուեյդն ու Մոնիկ ՄքՄիլլան-Ուեյդը ամուսնացել են փեսացուի հորեղբոր` Սքոթ Ուեյդի թաղմանը:
Բանն այն է որ հենց Սքոթը պետք է հարսնացուին ուղեկցեր խորանի մոտ, հարսանիքի նախապատրաստություններն ընթանում էին ողջ թափով, երբ հորեղբոր հանկարծահաս մահը խախտեց նորապսակների բոլոր ծրագրերը, գրում է Philadelphia Daily News-ը:
Սքոթ Ուեյդի հոգեհանգստին եկել էր մոտ երկու հազար մարդ, սակայն միայն 800-ին է հաջողվել դիտել արարողությունը, մյուսները չեն տեղավորվել բապտիստական եկեղեցում, գրումէ «Utro.ru-ն:
Սքոթ Ուեյդին, ով հեղինակություն էր սեւամորթների տեղական համայնքում, գնդակահարել էր զարմիկը: Ի դեպ, Ռեջին եւ Մոնիկն արդեն իրար հետ ապրում են ութ տարի եւ նախքան հարսանիքը երեք երեխա են ունեցել:




























