Ղրղըզստանում դատարանը 18 ամսվա ազատազրկման է դատարպարտել իշխանությունը զավթելու հանրային կոչեր անելու մեջ մեղադրվող՝ «Աթա-Ժուրթա»-ի ընդդիմադիր պատգամավորներ Սադիր Ժապարովին, Քամչիբեկ Տաշիեւին եւ Տալանտ Մամիտովին։
Հաշվի առնելով կալանքի տակ գտնվելու ժամանակը (Ազգային անվտանգության պետկոմիտեի մեկուսարանում անցկացրած մեկ օրը համարվում է երկու օր), նրանք ուժեղացված ռեժիմի գաղութում պետք է մնան կես տարի, հաղորդում է «Ինտերֆաքսը»։ Պատգամավորների փաստաբաններն արդեն հայտարարել են, որ մտադիր են բողոքարկել դատարանի որոշումը։
Բիշքեկի դատարանի շենքի մոտ հավաքվել են դատապարտվածների մոտ հարյուր հազար կողմնակիցներ. նրանք պահանջում էին անմեղ ճանաչել եւ ազատ արձակել ընդդիմադիրներին։
Տաշիեւը, Ժապարովն ու Մամիտովը ձերբակալվել են 2012 թվականի հոկտեմբերի 4-ին՝ իշխանությունը զավթելու փորձի մեղադրանքով, երբ ընդդիմադիր ցույցի մասնակիցները Բիշքեկում ժոգորկու քենեշի (երկրի խորհրդարանի) շենք ներխուժելու փորձ էին նախաձեռնել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նրանց առաջադրված հոդվածով պատիժը կարող էր լինել 12-ից մինչեւ 20 տարի ազատազրկում։ Պետական մեղադրողն ընդդիմադիրների համար 8-10 տարվա ազատազրկում էր խնդրում։




























