Կանադական Չիլիվակ քաղաքում երրորդ դասարանի աշակերտուհին ծանր վնասվածքներ է ստացել հարեւանի պիտբուլի հարձակման հետեւանքով: Նրան փրկել է փոքրիկ չիխուախուան:

8-ամյա Ջեննա Դերոշեն զբոսնում էր այգում եւ ընդհուօ մոտեցել է ցանկապատին, որի ետեւում թաքնվել է ագրեսիվ պիտբուլը: Շունը հարձակվել է աղջկա վրա եւ քրքրել դեմքը: Տիրուհուն փրկելու է նետվել Honey (Մեղր) մականունով չիխուախուան: Նա կարողացել է պիտբուլին շեղել իր վրա: Դեպքի վայր է եկել պիտբուլի տերը, որը հանգստացրել է իր շանը:

Երեխան այնպիսի վնասվածքներ է ստացել, որ նրա տատիկը վատացել է` դա տեսնելով: Դպրոցականին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ երեք ժամ կարեր են դրել դեմքին: Ըստ բժիշկների, Ջեննային կհաջողվի վերականգնվել վնասվածքներից: Տիրոջ թույլտվությամբ, պիտբուլին քնեցրել են:

Կանադայում վաղուց վեճեր են գնում, թե կարելի է թողնել, որ սովորական շնապահները պիտբուլներ պահեն, այդ կենդանիները վաղուց արգելված են Եվրամիության երկրների մեծ մասում: