Հելսինկիի կենտրոնում գտնվող հյուրանոցը պրոֆեսիոնալ «մահճակալ փորձարկողներ» է փնտրում: Թե որքան կվճարեն նման եզակի մասնագետներին, հայտարարության մեջ չի ասվում, սակայն ներկայումս արդեն արձագանքել է ավելի քան 600 մարդ:
Պրոֆեսիոնալ քնել կարողացող անձը պետք է 35 օրվա ընթացքում փորձակի «Hotel Finn»-ի բոլոր համարների մահճակալները եւ այդ մասին գրառումներ թողնել իր բլոգում: Հյուրանոցի մենեջերը հայտարարել է, որ «մահճակալ փորձարկողը» պետք է եռանդուն լինի եւ կարողանա իր տպավորությունների մասին հետաքրքիր գրառումներ կատարել: Բացի այդ, նա պետք է տիրապետի ֆիններենին եւ անգլերենին, ռուսերենի իմացությունը լրացուցիչ առավելություն կտա թեկնածուին, հաղորդում է BFM.RU-ն:




























