Ամերիկայի հայ ազգային կոմիտեի  (ANCA)  օրենսդրական հարցերով տնօրեն Րաֆֆի Քարաքաշյանը հանդես է եկել ԱՄՆ կոնգրեսի կոմիտեի նիստում` առաջարկելով մեծացնել ԱՄՆ կողմից Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին եւ Ջավախքին հատկացվող օգնության չափը, տեղեկացնում են ANCA-ից:

Քարաքաշյանն իր բացման խոսքում Ներկայացուցիչների պալատի հատկացումների հարցերով կոմիտեի  արտասահմանյան օպերացիաների գծով ենթակոմտեի նախագահ Քեյ Գրեյնջերին, ազդեցիկ դեմոկրատ գործիչ Նիթոյ Լոուին եւ մյուսներին իր տպավորություններն է ներկայացրել Կապիտոլիումի բլուրում ղարաբաղյան ազատագրական շարժմանը նվիրված միջացառման վերբերյալ: Նա շնորհակալություն է հայտնել կոնգրեսին` ուղիղ օգնության միջոցով Ղարաբաղին աջակցելու, նրա ինքնորոշման իրավունքը պաշտպանելու եւ ադրբեջանական սպառնալքին դիմակայելու հարցում նրա կարեւոր դերի համար:

«Ղարաբաղյան հարցը, ըստ էության, ազատության հարց է: Դա հենց այն ամերիկյան գաղափարն է, ըստ որի մենք բոլորս արժանի ենք ազատ ապրելու, ազատ լինելու օտարերկրյա կառավարումից եւ  ապրելու սեփական ընտրությամբ ձեւավորված ժողովրդավարական կառավարության իշխանության ներքո»,-ասել է Քարաքաշյանը: