Չինաստանի հյուսիս-արեւելքի Ցզիլին նահանգի «Բաբաո» հանքահորում պայթյունի հետեւանքով զոհվել է 28 մարդ: Ըստ «Սինհուա» գործակալության` 13 մարդ փրկվել է:

Ողբերգության պատճառ է դարձել գազի պայթյունը: Դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքներ են տարվում, հայտնում է KM.RU-ն:

Հիշեցնենք, որ նախօրեին հաղորդվել էր Տիբեթի հանքահորում խոշոր վթարի մասին: Այնտեղ սողանքների պատճառով գետնի տակ 83 մարդ էր մնացել: