Իտալիայում կոալիցիոն կառավարություն ձեւավորելու բանակցությունները կրկին ապարդյուն են անցել։ Նախագահ Ջորջիո Նապոլիտանոն քաղաքական գործիչներին առաջարկել է դադար վերցնել։ Կուսակցությունների ներկայացուցիչների հետ խորհրդակցությունը տեւել է մի ամբողջ օր։

Իտալիայի նախագահի հետ հանդիպմանը բոլոր քաղաքական ուժերը հաստատել են իրենց դիրքորոշումները, որոնց պատճառով ոչ մի խմբակցության չի հաջողվում մեծամասնության աջակցությունն ստանալ։ Նույնիսկ մրցակիցների հետ դաշինք ստեղծելու պատրաստ միակ կուսակցությունը Բեռլուսկոնիի «Ազատության ժողովուրդն» է։ Սակայն ձախակենտրոն կոալիցիայի առաջնորդ Պիեռ Լուիջի Բերսանին չի ընդունում նրա՝ որպես «հուսալի դաշնակցի»հետ միավորումը։  

«5 աստղի շարժումը» հրաժարվում է որեւէ ուժին աջակցելուց։

Իտալիայում խառնաշփոթը սկսվել է փետրվարի 24-25-ի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ խմբակցություններից ոչ մեկը մեծամասնություն չէր ստացել։