Մեքսիկայի հյուսիսում բարում տեղի ունեցած կրակոցների հետեւանքով յոթ մարդ է զոհվել։ Ողբերգությունը կատարվել է հյուսիսային Չիուաուա նահանգի  համանուն քաղաքում։

Իրավապահների խոսքով՝ որսորդական հրացանով զինված տղամարդը մտել է քաղաքի բարերից մեկը եւ սպանել այդ պահին ներսում գտնվող չորս տղամարդկանց եւ երեք կանանց։ Եվս երկու մարդ վիրավորվել են եւ գտնվում են հիվանդանոցում, գրում է rbc-ն։

«Ռոսիյսկայա գազետան» հայտնում է, որ չարագործի մոտ եղել է նաեւ ԱԿ-47 ինքնաձիգ։ Տղամարդը զրահապատ բաճկոնով եւ զինվորական հագուստով է եղել։