Թուրքական Beyaz TV հեռուստաընկերության Բեշիքթաշում գտնվող մասնաշենքը ապրիլի 1-ի ուշ գիշերը հարձակման է ենթարկվել 35-40 հոգանմոց մի խմբի կողմից։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Beyaz TV հեռուստաընկերության եթերում «Խորը ֆուտբոլ» հաղորդումից հետո 35-40 հոգանոց մի խումբ, զայրացած հաղորդման ժամանակ հնչած մեկնաբանություններից, մոտեցել են հեռուստաընկերության շենքին եւ քարկոծել։ Հարձակման ժամանակ վնասվածքներ է ստացել հեռուստաընկերության անվտանգության աշխատակիցներից մեկը։
Այնուհետ հարձակվողները նստել են իրենց մեքենաները եւ հեռացել։ Դեպքի վայր մեկնած ոստիկանները միջոցառումներ են իրականացնում հարձակվողներին հայտնաբերելու համար։




























