Հայաստանում ռուսական «Ավիացիոն բազա» զորամասը, ապրիլի 12-ին, անցկացնում է Բաց դռների օր` նվիրված Ավիացիայի եւ տիեզերագնացության օրվան:

Տոնի ծրագրում են.

 - տարբեր տեսակների թռչող ապարատների վերերկրյա ցուցադրություն;

 - կործանիչ ավիացիայի թռիչքներ ( առանձին եւ ինքնաթիռների խմբերի կազմում);

 - ծանոթություն զորամասի կյանքի եւ կենցաղի հետ;

 - դաշտային խոհանոց զինվորական շիլայով եւ թեյով;

Միջոցառմանը հրավիրված են.

 - Հայաստանի Պաշտպանության նախարարության,  Ռուսական 102-րդ ռազմական բազայի եւ Հայաստանում Ռուսաստանի ԴԱԾ Սահմանապահ վարչության  ղեկավար կազմերը,

 - Ռուսաստանի դեսպանության աշխատակիցները,

 - ռուսաստանյան եւ ռուս-հայկական ձեռնարկությունների ներյկայացուցիչները;

 - ռուս հայրենակիցներ, ուսանողներ եւ դպրոցականներ:

Նշենք, որ Հայաստանում «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված Ռուսաստանյան ավիացիոն բազայի անհատական կազմը կրում է Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների ՀՕՊ միասնական համակարգի հակաօդային պաշտպանության   ռազմական հերթապահություն: 

Հարավային ռազմական շրջանի տվյալներով` 2012 ուսումնական տարվա ընթացքում ավիաբազայի թռիչքային կազմն իրականացրել է մոտ 800 թռիչք:  ՄԻԳ-29 կործանիչների օդաչուները անցկացրել են ավելի քան  500 ուսումնական օդային մարտեր` ինչպես անձնակազմերի անհատական պատրաստման, այնպես էլ խմբերի կազմում: