Ապրիլի 11-ին, ժամը 00.40-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Քաջարան-Կապան ճանապարհի 17-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլորվել ձորը:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























