Ապրիլի 10-ին, ժամը 19.10-ին, 1969 թ. ծնված Դավիթ Մ.-ն ներկայացել է ոստիկանության Տավուշի բաժին եւ հանձնել 5.45 մմ տրամաչափի  ինքնաձիգի 24 փամփուշտ եւ «ԱԳՍ» տիպի նռնականետի «ՎՕԳ-17» տիպի 6 արկ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: