Ադրբեջանում ատելության նոր «օբյեկտ» է հայտնվել. այս անգամ թիրախ է դարձել համաշխարհային ճանաչում ունեցող սցենարիստ Ռուստամ Իբրահիմբեկովը: Ատելության թիրախ դառնալու պատճառը հայերի հանդեպ հանդուրժողական վերաբերմունքն է, որը նա արտահայտել է «Ռոսբալտին» տված հարցազրույցում:

Ադրբեջանական Trend գործակալությանը տված հարցազրույցում, այդ երկրում իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը հայտարարել է, որ իր հայտարարություններով Իբրահիմբեկովը լուրջ հարված է հասցրել Ադրբեջանի ազգային շահերին, ուստի արժանի է ատելության: «Ես անձամբ դատապարտում եմ Ռուստամ Իբրահիմբեկովի նման դիրքորոշումը եւ նրա մտքերը համարում պարտվողական»,-ասել է Ահմեդովը:

Ավելի վաղ նմանատիպ վերաբերմունքի էր արժանացել գրող Աքրամ Այլիսլին, ով համարձակվել էր իր «Քարե երազներ» պատմվածքում սրտացավություն ցուցաբերել հայերի նկատմամբ: «Ենի Մուսավաթ» կուսակցությունը ավելի հեռուն էր գնացել, եւ 12 հազար դոլար պարգեւ էր խոստացել նրան, ով կկտրի Այլիսլիի ականջը: