Թուրքիայի Սամսուն քաղաքի դպրոցներից մեկի ճաշարանի աշխատակցի մոտից ոստիկանները հայտնաբերել են 750 գրամ թմրանյութ։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ դպրոցի ճաշարանի 35-ամյա աշխատակիցը մեկ տարուց ավել աշակերտներին թմրանյութ է վաճառել։ Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ իր մոտ եղած 750 գրամ թմրանյութը իր օգտագործման համար է եղել։