ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովը որոշում է ընդունել 2013 թվականի աշնանն այցելել Աֆղանստան: Այս մասին այսօր` ապրիլի 11-ին, լրագրողներին հայտնել է ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը:
«Վեհաժողովը մեր աֆղանական գործընկերների համաձայնությամբ որոշում է ընդունել այս տարվա երկրորդ կեսին, հավանաբար աշնանը, խորհրդարանական վեհաժողովի պատվիրակություն ուղարկել Աֆղանստան»,- ասել է Նրիշկինը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նրա խոսքով` ՀԱՊԿ ներկայացուցիչները ցանկանում են տեղում ծանոթանալ Աֆղանստանում տիրող իրադրությանը եւ իրավիճակին:




























