«Կանազ» եւ «Հայէլեկտրամեքենա» ընկերությունները հարկային պարտավորությունների դիմաց ստիպված են ՀՀ կառավարությանը զիջել իրենց գույքի մի մասը:

«Կանազ» ընկերությունը պարտք է 850 մլն դրամ, «Հայէլեկտրամեքենան»՝ 136 մլն դրամ: ՀՀ կառավարությունն այսօր՝ ապրիլի 11-ին որոշեց «Կանազից» վերցնել Ազատության պողոտայի թիվ 19 հասցեում գտնվող գույքը, իսկ «Հայէլեկտրամեքենայից»՝ Մանանդյան 41/4 հասցեում գտնվող գույքը;

Այդ շինությունները մինչ այդ դրվել էին էլեկտրոնային աճուրդի, սակայն գնորդ չի գտնվել: