Հայաստանում ռուսական ռազմակայանի հրետանու ճամբարային հավաքի ավարտական փուլի շրջանակում «Ալագյազ» զորավարժային համալիրում տեղի է ունեցել հրետանու` կրակը կառավարելու վարժություններ` մարտական հրաձգության ժամանակ:
Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` վարժություններին մասնակցել են ավելի քան 400 զինծառայողներ եւ 100 հրետանային սպառազինություններ, ռազմական եւ հատուկ տեխնիկաներ: Անցկացվել են միայնակ եւ խմբային կրակումներ` նախատեսված եւ հանկարծակի թիրախների վրա, նաեւ «Գվոզդիկ» ինքնագնաց գաուբիցից, ականանետից, եւ հակատանկային կառավարվող «Կոնկուրս» հրթիռներից:
Անցկացված վարժությունները համարվում են հրետանայինների դաշտային դւրսբերման գլխավոր փորձը: Մեկ ամսվա ընթացքում անձնակազմն կատարելագործել է իր տակտիկական ունակությունները, հատուկ եւ տեխնիկական պատրաստվածությունը, ինչպես նաեւ կրակելու եւ իրենց ստորաբաժանման կրակների կառավարման ունակությունները:
Հատուկ ուշադրություն է դաձվել հրետանային սպաների` լեռնային պայմաններում իրենց ենթակա ստորաբաժանումների` չհետեւվվող թիրախների խոցմանն ուղղված կրակի կառավարման ունակությունների կատարելագործման վրա:




























