Աֆղանստանի եւ Սերբիայի խորհրդարանական պատվիրակություններն, այսօր՝ ապրիլի 11-ին, Սանկտ Պետերբուրգում, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ դարձել են ՀԱՊԿ ԽՎ դիտորդներ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը:

Նրա խոսքով՝ այդ որոշումը նշանակալի է ինչպես ՀԱՊԿ-ի, այնպես էլ Սերբիայի եւ Աֆղանստանի համար: «Սա վկայում է այն մասին, որ ՀԱՊԿ ԽՎ-ն լուրջ ձայն ունի միջազգային ասպարեզում»,-նշել է Նարիշկինը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Սերբիայի Ազգային Սպուշչինայի նախագահ Նեբոյշա Ստեֆանովիչի խոսքով, իր երկիրը որոշել է համագործակցել ՀԱՊԿ-ի հետ, որովհետեւ «միայնակ դժվար է դիմագրավել մարտահրավերներին, ինչպիսին է ահաբեկչության սպառնալիքը»:

Աֆղնաստանի ներկայացուցիչ Մոհամադ Սալեհ Սալջուքին ասել է, որ իր երկիրը, նաեւեւառաջ, պատրաստվում է իր տարածքից օտարերկրյա զորքերի դուրսբերմանը: