Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն օրիգինալ պատասխանով հաստատեց, որ կազմակերպել է Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն՝ արձագանքելով հարցին, թե ճի՞շտ է տեղեկությունը, որ կազմակերպել է նրանց հանդիպումը:
«Ինչքան լավ բաներ կա, ես եմ կազմակերպում: Դուք հիմա հավատում եք: Ես հիմա հավատում եմ եւ հորդորում, որ դուք էլ հավատաք»,-ասաց նա:
Լրագրողի դիտարկմանը, թե Վարդան Օսկանյանն ասել էր, որ եթե ԲՀԿ-ն մասնակցեր նախագահական ընտրություններին, ավելի մեծ արյունահեղություն կլիներ, Աբրահամյանն արձագանքեց, տեղյակ չէ այդ հայտարարությանը եւ ավելացրեց. «No comment»:




























