Այսօր՝ ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Տավուշի մարզում NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ժամը 19:00-ի սահմաններում Ազատամուտ գյուղում բախվել են Աչաջուր գյուղի բնակիչ, 46-ամյա Կոլյա Քոքոբելյանի վարած՝«ՎԱԶ 21-099» մակնիշի՝ 34 ST 140 եւ Ազատամուտ գյուղի բնակիչ 34-ամյա Արման Բեգինյանի վարած Opel Vectra մակնիշի՝ 23 OS 073 համարանիշի ավտոմեքենաները:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ:
Ճանապարհային ոստիկանության հետաքննիչ Վահագն Համբարձումյանի հանձնարարականով՝ երկու մեքենաներն էլ տեղափոխվել են ոստիկանության Իջեւանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Վթարի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան:




























