Կարմիր գրքում գրանցված սիբիրյան կռունկները, որոնց հետ անցած տարի դելտապլանով թռել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, չեն վերադարձել վայրի բնություն, քանի որ դիվանագետները չեն կարողացել համաձայնեցնել նրանց ձմեռումն Ուզբեկստանում:

Ինչպես «Վեդոմոստի»-ին հայտնել է «Հուսո թռիչք» նախագծի ղեկավար Ալեքսանդր Սորոկինը, ուզբեկական կողմը Մոսկվայի հարցմանը պատասխանել է, որ չի առաջրկում թռչունների ձմեռման դեմ, սակայն զգուշացնում է, որ կռունկներին կարող են գնդակահարել սահմանի աֆղանական կողմից: Այդ կապակցությամբ Տաշքենդը խորհուրդ է տվել ձմեռման այլընտրանքային տեղեր որոնել: Արդյունքում կռունկների տեղափոխումը որոշվել է հետաձգել մինչեւ գարուն:

Միեւնույն ժամանակ ՌԴ ԱԳՆ-ից չեն հաստատել որեւէ խնդրի առկայությունը:

Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը մասնակցել էր «Հուսո էռիչքի» փորձարկումներին 2012թ. սեպտեմբերի 6-ին: Թռիչքի նպատակն էր անազատության մեջ մեծացած կռունկներին սովորեցնել հետեւալ երամի առաջնորդին: