Ապրիլի 10-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Երասխ ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել կանաչապատ գոտի եւ բախվել հողաթմբին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























