Ապրիլի 12-ին, ժամը 13.49-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանի շենքերից մեկի բնակարանի բնակիչը վատառողջ է. շտապօգնության մեքենա տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները 40-ամյա Ա. Վարդանյանին իջեցրել են իր բնակարանից եւ հանձնել շտապօգնության աշխատակիցներին:




























