Այսօր՝ ապրիլի 12-ին, ժամը 12.14-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սայաթ-Նովա պողոտայի թիվ 33 շենքի պատերի արանքում կատու է մնացել. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարար ջոկատը:

Փրկարաները կատվին դուրս են բերել պատերի արանքից: