Ռուսաստանցի ռեժիսոր-պատգամավոր Ստանիսլավ Գովորուխինն առաջարկել է անպարկեշտ բովանդակությամբ գրքերը փաթաթել պոլիէթիլենով: Պետդումայում գրականության մեջ, կինոյում եւ թատերական հաստատությունում հայհոյանքի արգելքի օրինագծի քննարկման ժամանակ նա առաջարկել է նման գրքերը վաճառել փաթեթավորված եւ նախազգուշացումով:
Գովորուխինը, ով Պետդումայի մշակույթի հանձնաժողովի նախագահն է, փաստացի գրականությունը հավասարեցրել է պոռնկագրական արտադրանքին, քանի որ դրա համար են գործում նման պահանջները, նշում է RBC-ն:
77-ամյա Գովորուխինը, ով ժամանակին գլխավորել է պուտինի նախընտրական շտաբը, բարքերի մաքրության հայտնի առաջամարտիկ է, նրա նախաձեռնությամբ ժամանակին արգելվեց հոլիվուդյան հայտնի «Բորատ» ֆիլմը:




























