Ծայրամասային շրջաններին կենտրոնի համեմատ քիչ ուշադրություն չի հատկացվի: Այս մասին Ջրվեժի բնակիչների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում հայտարարել է Երեւանի Ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող, Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: «Ջրվեժը կենտրոնին մոտ չի գտնվում, սակայն այն եւս մեր չքնաղ մայրաքաղաքի մի մասն է կազմում: Դուք եւս իրավունք ունեք հանգստանալ տանը եւ բակում: Մենք աշխատում ենք, որ դուք ունենաք այդ հնարավորությունները»,- հայտարարել է Տ. Մարգարյանը:

Այդ ամենի մեջ մտնում են նաեւ էլեկտրականությունը, ջրամատակարարումը, հեռախոսակապը: Այս ցուցանիշներով, հատկապես խմելու ջրի որակով, Ջրվեժն ավանդաբար համարվում է լավագույն շրջաններից մեկը:

«Երեւանի պատմական կենտրոնին մեծ ուշադրություն հատկացնելով, պահպանելով նրա պատկերը` մենք հոգում ենք կենտրոնի եւ ծայրամասերի սիմետրիկ զարգացման մասին: Ձեր օգնությամբ մենք նոր հաջողություններ կամրագրենք»,- հայտարարել է քաղաքապետը: