Երեւանի պետական լեզվաբանական համալասրանում, ապրիլի 11-ին, տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի ամսվա փակման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ԵՊԼՀ ռեկտոր Գայանե Գասպարյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն, Մշակութային հարցերով դեսպանի խորհրդական Ժան-Միշել Կասբարյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի Ֆրանսերենի հարցերով կցորդ, Արտակարգ հարցերի գծով պատասխանատու Ֆաբիեն Ներան, ՀՀ ԱԳՆ-ի Ֆրանկոֆոնիայի հարցերով խորհրդական, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԵՊԼՀ ռեկտոր Գ. Գասպարյանը, ով ամփոփել է վերջին մեկ ամսում Ֆրանկոֆոնիայի շրջանաներում ԵՊԼՀ-ում անցկացված միջոցառումները:
«Ֆրանկոֆոնիայի հագեցած ամսվա շրջանակներում ԵՊԼՀ-ում բացվեց Ակադեմիական նվաճումների կենտրոնը, որով հիմք դրվեց գիտահետազոտական եւ ակադեմիական նվաճումներին»,-ընդգծել է Գասպարյանը եւ ավելացրել. «Ցանկանում եմ իմ խորհին շնորհակալությունը հայտնել մեր պատվավոր հյուրերին, ֆրանկոֆոն ուսանողներին եւ դասախոսներին, ովքեր այս մեկ ամիսը տոնական դարձրին մեզ համար»:
Ներկաներին ողջունել են նաեւ ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն եւ ՀՀ ԱԳՆ-ի Ֆրանկոֆոնիայի հարցերով խորհրդական Քրիստիան Տեր-Ստեփանյանը:
Փակման արարողությանը հաջորդել են ֆրանկոֆոն ուսանողների եւ դասախոսների համատեղ ջանքերով բեմադրված մի շարք ներկայացումներ՝ ժան Կոկտոյի «Ձայն մարդկային» պիեսի, Ստենդալի «Կարմիրը եւ Սեւը» նշանավոր վեպի, ինչպես նաեւ «Կարմիր գլխարկը», «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունների հիման վրա:




























